Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մասնագետները` որովայնի շրջանում ճարպակալման պատճառների մասին

16:30, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Մասնագետները` որովայնի շրջանում ճարպակալման պատճառների մասին
     Ամերիկացի մասնագետները բացահայտել են, որ Plexin D1 գենի պատճառով է որովայնում ճարպ կուտակվում: «Խնձորաձև» կազմվածք ունեցողների որովայնի շրջանում` կենսական նշանակություն ունեցող օրգանների շուրջ, ճարպի կուտակումն ավելի վտանգավոր է առողջության համար, քան «տանձաձև» կառուցվածք ունեցողների դեպքում: Իսկ առհասարակ որովայնի հատվածում ճարպը կուտակվելով սկսում է հորմոններ ու քիմիկատներ սինթեզել, որոնք վատ են անդրադառնում արյան ճնշման, խոլեստերինի ու արյան մեջ շաքարի մակարդակի վրա:
     Այս գենի բացահայտումը թույլ կտա գիտնականներին հետագայում այնպիսի դեղորայք ստեղծել, որը հնարավորություն կտա կանխարգելել վերոնշյալն ու ազատվել ավելորդ քաշից:
14474 | 0
Facebook