Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես են կենդանասերները փրկում ափ նետված սև դելֆիններին

22:10, չորեքշաբթի, 25 մարտի, 2015 թ.
Ինչպես են կենդանասերները փրկում ափ նետված սև դելֆիններին

Ավստրալիայի ժայռոտ ափերին, Բանբերի քաղաքի մոտ, 20 գրինդներ՝ սև դելֆիններ են ափ նետվել: Կամավորներից ու հանգստացողներից բաղկացած խումբը մի քանի ժամ շարունակ նրանց փորձել է դարձյալ ջուրը վերադարձնել: Մի քանի դելֆինի հաջողվել է նորից կյանք տալ՝ հրելով կամ էլ տեխնիկայի միջոցով քարշ տալով դեպի օվկիանոսի խորքերը:

12 կաթնասունի կյանք, սակայն, չի հաջողվել փրկել:
Նրանք սատկել են, նրանց մարմինները քարշ են տվել ցամաք, որ թաղեն:

Հետագայում ծովափը հետախուզել են ինքնաթիռով: Դելֆինների՝ ափ նետվելու ուրիշ դեպքեր չեն նկատվել:

10647 | 0
Facebook