Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լեյլա Սարիբեկյանը կներկայացնի նոր ստեղծագործություն

19:35, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լեյլա Սարիբեկյանը կներկայացնի նոր ստեղծագործություն
     Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը նոր երգ է պատրաստում: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ երգի հիմքում Պարույր Սևակի խոսքերն են՝ վերցված նրա երեք բանաստեղծություններից, իսկ երաժշտության հեղինակը Սասուն Պասկևիչյանն է:
     «Պատահական չեն ընտրված այդ բանաստեղծությունները: Երգային ժանրով այդքան էլ մոտ չէ իմ երգելաոճին, ինքն ավելի ինքնուրույն ստեղծագործություն է, ինձ համար նորություն է: Ավելի շատ շեշտը դրված է Սևակի ասելիքի վրա, փորձում եմ իսկապես տեղ հասցնել գործը, այն ինչ-որ ասված է այդ տողերի մեջ կարծում եմ, որ հավերժական է և շատ արդիական: Ամենակարևորը, այս ստեղծագործության միջոցով ես փորձում եմ արտահայտել իմ տիեզերիական սերը իմ հայրենիքի նկատմամբ»:
     Նրա խոսքով այսօր շատ դժվար է սկզբունքային մնալ որևէ ասպարեզում, բայց ինքը փորձում է պաշտպանել իր սկզբունքները: «Ուզում եմ ևս մեկ անգամ Սևակի խոսքի միջոցով իմ ասելիքը ուղղել իմ ազգին, այն հայ մարդուն, որը պիտի շարունակի հայ լինել ու տարածել հայի ստեղծած արժեքները: Հատկապես այս շրջանում ես ավելի խորն եմ զգում իմ արմատները, մեծերի ասելիքը»:
     Երգի պրեմիերան կլինի ապրիլի երկրորդ կեսին «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում: Ըստ Լ. Սարիբեկյանի տեսահոլովակ, որպես այդպիսին չի ենթադրվում, բայց համացանցում երգը հասանելի կլինի:
     Նա նշեց, որ կա ևս մեկ ստեղծագործություն, Վահան Տերյանի խոսքերով` «Արիացիր սիրտ իմ» հայտնի «Մի խառնեք մեզ Ձեր վայրի, արջի ցեղերին....» բանաստեղծության հիման վրա, որի երաժշտության հեիղնակը նույնպես Սասուն Պասկևիչյանն է: Այս ստեղծագործությունն էլ առաջիկայում կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
     Վերջում երգչուհին նշեց, որ ապրիլին համերգներով ցանկություն ունի լինել սահմաններում` զինվորների կողքին: «Սահմանին համերգային ծրագրերը սրտաբուխ ենք անում: Ես միշտ համարում եմ, որ ոչ թե տալիս եմ, այլ ստանում եմ այդ ոգեղենը զինվորներից»,- եզրափակեց Լ. Սարիբեկյանը:
4197 | 0
Facebook