Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեգենդար թենիսիստը մեղավոր է ճանաչվել 3 բռնաբարությունների համար

21:05, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Լեգենդար թենիսիստը մեղավոր է ճանաչվել 3 բռնաբարությունների համար
     75-ամյա լեգենդար թենիսիստ Բոբ Հյուիթը մեղավոր է ճանաչվել երեք բռնաբարությունների համար։ Երեկ Յոհանեսբուրգի դատարանը մեղավոր է ճանաչել Հյուիթին՝ երկու բռնաբարության և մեկ անչափահասի դեմ սեռական բնույթի հանցագործության համար։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին դատարան է դիմել մի կին, ով մեղադրել է Հյուիթին բռնաբարության համար, երբ վերջինս նրան թենիսի դասեր է տալիս եղել 90-ականներին: Նա մարզվելիս է եղել Հյուիթի մոտ 14-ից մինչև 17 տարեկանը: Ըստ մեղադրանքների՝ Հյուիթը բռնաբարել է նրան հենց թենիսի կորտում: Զոհի խոսքով՝ նա այն ժամանակ ոչինչ չի ասել, քանի որ մարզիչը բացատրել է նրան, որ դա նորմալ է:
Նշենք, որ Հյուիթը զուգախաղում աշխարհի առաջին ռակետն էր: Նա զուգախաղում 54 տիտղոս է նվաճել, իսկ մենախաղում՝ 7 տիտղոս՝ վաստակելով ավելի քան 600 հազար դոլար պարգևավճար:
16196 | 0
Facebook