Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում կործանվել է 148 մարդ տեղափոխող ինքնաթիռը (լրացված)

15:07, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Ֆրանսիայում կործանվել է 148 մարդ տեղափոխող ինքնաթիռը (լրացված)

Ֆրանսիայի հարավում կործանվել է «Airbus A320» ուղևորատար ինքնաթիռը, որ իրականացնելիս է եղել Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը: Ինքնաթիռում եղել են 142 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը ռադարներից անհետացել է մեր ժամանակով 14:00-ի մոտակայքում: Հնարավոր է, այն բախվել է Ալպերին: Նշենք, որ այսօր այդ տարածքում թեթև ամպամածություն ու անձրև է եղել, սակայն ուժեղ մառախուղ չի գրանցվել:

Ֆրանսիական քաղաքավիացիայի գլխավոր կենտրոնը հաստատել է ինքնաթիռի կործանման լուրը, ոստիկանական հսկիչ ուղղաթիռներն արդեն հայտնաբերել են դրա մասնիկները Բարսելոնետ քաղաքի մերձակայքում: Հույս չկա, որ աղետից ինքնաթիռում գտնվող որևէ մեկը փրկված լինի, հայտնում է «Եվրոպա1» հեռուստաալիքը՝ մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերը:
     Հաղորդվում է նաև, որ թռիչքը հետաձգված է եղել կես ժամով:

Ինքնաթիռը պատկանել է գերմանական լոուքոստ (բյուջետային ավիաընկերություն) «Germanwings»-ին, որը «Lufthansa»-ի դուստր ձեռնարկությունն է և տեղակայված է Քյոլն-Բոնն օդանավակայանում:

«Գազետա»-ն հիշեցնում է, որ նախորդ նմանատիպ ավիաաղետը Ֆրանսիայում տեղի է ունեցել 15 տարի առաջ՝ 2000 թվականի հուլիսի 15-ին: «Concorde» ինքնաթիռը վայր է ընկել Գոնեսսի քաղաքապետարանի մոտակայքում: Զոհվել է 203 մարդ:

17480 | 0
Facebook