Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները բացահայտել են կարճատեսության ամենակարևոր պատճառը

20:05, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Գիտնականները բացահայտել են կարճատեսության ամենակարևոր պատճառը

Վիճակագրությունը փաստում է՝ մոլորակի վրա կարճատեսության՝ միոպիայի մասշտաբները վարակի բնույթ են կրում: Օրեր առաջ ավստրալացի գիտնականները հայտարարել էին, որ ըստ իրենց հետազոտության արդյունքների՝ կարճատեսության պատճառը բաց օդում քիչ խաղալն է: Այժմ նրանք հավելյալ տեղեկություններ են հրապարակել: Պարզվում է, որ ոչ համակարգչային խաղերը, ոչ գենետիկան, ոչ էլ գիրք կարդալը տեսողության համար այնքան վտանգ չեն ներկայացնում, որքան լույսի պակասը:

Այն, ինչ անհրաժեշտ է մարդուն աչքի լույսը պահպանելու համար՝ օրական առնվազն 3 ժամ արևի լույսի տակ անցկացնելն է:

Կարճատեսությունն առաջանում է ակնախնձորի երկարացման պատճառով, ինչի հետևանքով պատկերն ամբողջանում է ցանցաթաղանթի առջև, ոչ թե՝ դրա վրա:

Մինչև 19 տարեկան անչափահասների ուսումնասիրություններից հետո գիտնականները հայտարարել են, որ տեսողական դեֆեկտն առաջանում է սենյակում լույսի պակասից: Երեխայի աչքին անհրաժեշտ է 10 հազար լյուքս լույս, ինչը համազոր է արևի լույսից լուսավորմանը: Համեմատության համար նշենք, որ լավ լուսավորված դասասենյակի լուսավորությունը հասնում է մոտ 500 լյուքսի:

Նշենք, որ կես դարի ընթացքում Եվրոպայում և ԱՄՆ-ում կարճատեսների քանակը ավելի քան կրկնապատկվել է: Իսկ Արևելյան Ասիայում դրությունը ծայրահեղ է: 60 տարի առաջ Չինաստանի բնակչության միայն 10-20 %-ն էր կարճատես, իսկ այսօր՝ դեռահասների 90 %-ը: Սեուլում անչափահասների կարճատեսության ցուցանիշը կազմում է 95,6 %:

Ըստ հաշվարկների՝ այս տասնամյակի ավարտին մոլորակի բնակչության մեկ երրորդը կտառապի կարճատեսությամբ:

11335 | 0
Facebook