Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անջելինա Ջոլին նոր վիրահատություն է տարել և այլևս չի կարող երեխա ունենալ

12:45, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Անջելինա Ջոլին նոր վիրահատություն է տարել և այլևս չի կարող երեխա ունենալ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել, որ ինքը նոր վիրահատություն է տարել, որի ժամանակ հեռացվել են դերասանուհու ձվարաններն ու ֆալոպյան փողերը: Ինչպես գրում է «Միրրոր»-ը, Ջոլին նշել է, որ այդ ամենն արվել է քաղցկեղի առաջացումից խուսափելու նպատակով, քանի որ որոշ ժամանակ առաջ բժիշկները Ջոլիի մոտ չարորակ ուռուցքի առաջացման մեծ վտանգ էին կանխատեսել:

39-ամյա դերասանուհին և վեց երեխաների մայրը հայտնել է, որ այդ վիրահատության պատճառով ինքն այլևս չի կարող մայրանալ, սակայն այդ դժվարին որոշումը կայացրել է, որպեսզի կարողանա տեսնել, թե ինչպես են իր աչքի առջև մեծանում իր երեխաներն, ապա նաև՝ թոռները:

Աղբյուրը նշում է, որ երկու տարի առաջ էլ Անջելիա Ջոլին քաղցկեղից խուսափելու նպատակով հեռացրել էր նաև կրծքագեղձերը:
10317 | 2
Facebook