Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առյուծների ու կոկորդիլոսի կատաղի պայքարը նկարահանել է Քենիա այցելած զբոսաշրջիկը

19:05, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Առյուծների ու կոկորդիլոսի կատաղի պայքարը նկարահանել է Քենիա այցելած զբոսաշրջիկը

Կենդանական աշխարհի հերթական տպավորիչ մենամարտի տեսագրությունն է հայտնվել համացանցում: Այս անգամ հուժկու մարտի են բռնվել կոկորդիլոսն ու մի խումբ առյուծներ: Սովորաբար այս գիշատիչները հազվադեպ են բախումներ ունենում, քանի որ նրանց որսի տարածքները տարբեր են, սակայն ջրի ու ցամաքի միջև սատկած փղի լեշը դարձել է հենց այն կռվախնձորը, որ նրանց հանել է իրար դեմ:

Կոկորդիլոսը հայտնվել է հենց այն ժամանակ, երբ առյուծներն արդեն սկսած են եղել ճաշկերույթը: Երեք առյուծներ փորձել են քշել անկոչ հյուրին: Մի քանի րոպե դիմադրելուց հետո հսկա սողունը նահանջել է:
     Մենամարտը տեղի է ունեցել դեռևս օգոստոսին, սակայն ամբողջական տեսանյութը հրապարակվել է վերջերս:

22487 | 1
Facebook