Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական կողմը հրապարակել է հակառակորդին հանձնված Անդրանիկ Գրիգորյանի լուսանկարն ու իբրև թե արված «խոստովանությունը»

14:46, երկուշաբթի, 23 մարտի, 2015 թ.
Ադրբեջանական կողմը հրապարակել է հակառակորդին հանձնված Անդրանիկ Գրիգորյանի լուսանկարն ու իբրև թե արված «խոստովանությունը»

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկություն է հրապարակել մարտի 22-ին զենքը թողած և հակառակորդի կողմն անցած հայ զինվոր Անդրանիկ Արարատի Գրգորյանի մասին: Ադրբեջանական «ԱՊԱ»-ն հայտնում է, որ հարցաքննության ժամանակ Անդրանիկն, իբրև թե, ասել է. «Ես՝ Անդրանիկ Արարատի Գրիգորյանս, կամավոր անցել եմ ադրբեջանական կողմը, քանի որ վախենում եմ անիմաստ մահից: Ես մենակ չեմ հատել շփման գիծը: Մեկն էլ էր ինձ հետ ուզում անցնել ձեր կողմը, բայց ես ավելի արագաշարժ գտնվեցի: Նետեցի զենքս ու անցա ձեր կողմը: Նրա ճակատագրի մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Կարծում եմ՝ արդեն ողջ չէ:
     Ինչքան էլ հայկական ղեկավարությունը փորձի իր ժողովրդից թաքցնել մարտի 19-ի դեպքերը, միևնույն է, բոլորը գիտեն: Անիմաստ դիվերսիայի արդյունքում զոհվել են ավելի քան 20 ու վիրավորվել տասնյակ մարդիկ: Զինվորների սահմանափակ թվի պատճառով դիրքերում կանգնում են քաղաքացիական անձինք:

Ես չեմ ուզում դառնալ նրանց կեղտոտ խաղերի հերթական զոհը: Ղարաբաղում առկա անտանելի վիճակը, կարգուկանոնի բացակայությունը բանակում, զենք-զինամթերքի, սննդի, դեղորայքի անբավարարությունը, տեղի հայերի ու Հայաստանի հայերի միջև կոնֆլիկտը, սպաների վատ վերաբերմունքը զինվորների հանդեպ ու այնտեղ տիրող քաոսն ինձ համբերությունից հանել էին:

Շատ մարդիկ կան, որ ինձ պես հոգնել են այս ամենից ու ուզում են ձեր կողմն անցնել:

Բայց անկեղծ ասեմ՝ նրանք չեն համարձակվում դա անել, քանի որ չգիտեն՝ ինչ է իրենց այստեղ սպասվում: Ես էլ երկար եմ մտածել, բայց հետո որոշել եմ կամավոր հանձնվել ձեզ, քան մնալ ու սպասել մահվան: Հակառակ իմ բոլոր սպասելիքներին՝ ինձ այստեղ նորմալ են ընդունել, կուշտ կերակրել են»:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմն իր տարածքում հայտնված հայ զինվորներից տարբեր միջոցներով կորզում է նման «խոստովանություն», կամ էլ հենց ինքն է շարադրում ու հրապարակում տեսքտերը:

18752 | 28
Facebook