Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեքսիկացի մարզիկը մահացել է՝ մրցման ժամանակ կոտրելով վիզը

17:30, կիրակի, 22 մարտի, 2015 թ.
Մեքսիկացի մարզիկը մահացել է՝ մրցման ժամանակ կոտրելով վիզը
     Ռեսթլինգի հայտնի մարզիկ, 35-ամյա Փերո Ագուայոն մահացել է մրցակցի հնարքից հետո։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ լուրջ վնասվել էին մեքսիկացու պարանոցային գոտու ողերը։
Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մեքսիկական Տիխուանայում, որտեղ մրցում էին ռեթլերների երկու թիմեր՝ Ռեյ Միսթերիո-կրտսերը և Էքսթրիմ Թայգերը մենամարտում էին Սուիսայդայի և Փերո Ագուայո-կրտսերի դեմ։
Մենամարտի մեկնարկից մի քանի րոպե անց Ռեյ Միսթերիոն մի քանի հնարք է կիրառել Ագուայոյի դեմ։ Դեռ հստակ պարզ չէ, թե որ հարվածն է ճակատագրական եղել։
     Այդ պահին, սակայն, ոչ ոք չի հասկացել, որ մարզիկը ուշագնաց է, և մենամարտը շարունակվել է։ Մի քանի րոպե անց միայն նրանք նկատել են ողբերգությունը։
     Փերոյին պատգարակով դուրս են բերել մարզասրահից։ Սկզբից բժիշկները հայտնել են, որ մեքսիկացու վիճակը ստաբիլ է, սակայն ավելի ուշ նրանք արձանագրել են Ագուայոյի մահը։
33595 | 0
Facebook