Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գարնանային արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվում են

19:06, ուրբաթ, 20 մարտի, 2015 թ.
Գարնանային արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվում են
     Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարարի` 20.03.2015 թ. N ԴԴ 020/7166-15 գրությունը)` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ երկարաձգելու մասին: Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով, հայտնում են նախարարությունից:
6661 | 1
Facebook