Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ո՞ւմ է պատկանում «կարմիր գծեր»-ին կայանված վաճառվող ավտոմեքենաների բիզնեսը

14:26, ուրբաթ, 20 մարտի, 2015 թ.
Ո՞ւմ է պատկանում «կարմիր գծեր»-ին կայանված վաճառվող ավտոմեքենաների բիզնեսը
     Օրեր առաջ անդրադարձել էինք մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում կայանված, «Վաճառվում է» կամ «Տրվում է վարձով» գրությամբ ավտոմեքենաների թեմային: Նշել էինք, որ մեքենաները վաճառքի հանող անձինք դրանք կայանում են «կարմիր գծերի» տարածքում, վճարում «կարմիր գծերի» համար սահմանված ամսական գումարը ու փողոցը դարձնում ավտոշուկա:
     Ասում են` սա բիզնես է, որն իրականացնողների թվում է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին: Ըստ լուրերի` արդեն մի քանի տարի նա ակտիվ զբաղվում է մեքենաների վարձույթով ու վաճառքով` դրանք ցուցադրելու համար օգտագործելով ավտոկայանատեղերի տարածքը: Ասում են` դա է պատճառը, որ մինչ օրս որևէ կարգավորում չի տրվում «կարմիր գծերը» ավտոշուկայի վերածելու խնդրին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13909 | 2
Facebook