Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցուրտ ու մութ տարիներին Ալլան կարողանում էր քչով բավարարվել». Արմեն Մարությանը դերասանուհի Ալլա Թումանյանի մասին

16:40, երեքշաբթի, 17 մարտի, 2015 թ.
«Ցուրտ ու մութ տարիներին Ալլան կարողանում էր քչով բավարարվել». Արմեն Մարությանը դերասանուհի Ալլա Թումանյանի մասին

Այսօր դերասանուհի Ալլա Թումանյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհուն շնորհավորել է և ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում 30 տարվա վաղեմության դեպքերից հիշել դերասան Արմեն Մարությանը:

«Ցուրտ ու մութ տարիներին, երբ դերասանները լավ չէին ապրում, Ալլան շատ ճկուն էր ու ամեն ինչ ճիշտ կազմակերպում էր, կարողանում էր քչով բավարարվել: Մի օր եկավ մեր տուն, հարցրեցի ո՞նց ես, պատասխանեց` շատ լավ եմ. 3 ռուբլի ունեմ, պատկերացնո՞ւմ ես Արմեն, 3 ռուբլով կարող եմ միս ու կանաչեղեն առնել և բորշ եփել, այսօր կապրենք…»,- մեզ հետ զրույցում պատմեց Արմեն Մարությանը, ով երկար տարիներ աշխատել է դերասանուհու հետ:

«Շնորհալի և տաղանդավոր դերասանուհի է, շնորհավորում եմ նրան, ցանկանում` առողջություն: Շատ լավ մարդ է. ևʹ լավ ընկեր է, ևʹ խաղընկեր: Ես և կինս` Ալլան, նրան շատ ենք սիրում, միշտ սպասված հյուր է մեզ համար: Ափսոսում եմ, որ մեր հայ ազգի տաղանդավոր ու գեղեցիկ դերասանուհիները մեր կողքին չեն»,- անկեղծացավ դերասանը:

Ալլա Թումանյանը ծնվել է 1950-ի մարտի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1971-95-ին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Նկարահանվել է «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկա», «Մխիթար Սպարապետ», «Պետք է սիրել», «Քաոս», «Հույսի աստղեր», «Խնձորի այգի», «Օտար խաղեր», «Դեղատան խաչմերուկում» և այլ ֆիլմերում: 1995թ-ից դերասանուհին բնակվում է Լոս Անջելեսում:

19372 | 4
Facebook