Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը «ԲիԲիՍի» հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ թերակղզին այլևս երբեք չի վերադառնալու Ուկրաինայի կազմ:
Ակսյոնովը նշել է, որ Ղրիմի՝ մեկ տարի առաջ Ռուսաստանին միացումը ժողովրդավարական քայլ էր, քանի որ դրա շնորհիվ թերակղզու բնակիչները վերջապես վերադարձան իրենց պատմական հայրենիք՝ Ղրիմ:
«Ռուսաստանին միանալը Ղրիմի բնակիչների ընտրությունն էր: Այդպիսի երևույթ երբեք չէր կարող տեղի ունենալ, եթե չլիներ տեղի բնակիչների աջակցությունը: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ դա ժողովրդավարության, և ոչ թե ագրեսիայի դրսևորում էր: Արևմուտքի առաջնորդները հիմնականում սա չեն ցանկանում հասկանալ: Մարդկանց սխալ տեղեկություններ են տալիս, և նրանք ամբողջովին այլ պատկերացում են կազմում, թե ինչ էլ եղել Ղրիմում մոտ մեկ տարի առաջ»,- նշել է Ակսյոնովը:
Ղրիմի վարչապետը հերքել է նաև այն տեղեկությունը, թե իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում իրավիճակի լարվելուց առաջ էր ծրագրել Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ նշելով, որ դա բացարձակաես Ղրիմի բնակիչների ցանկություննն է եղել, իսկ Պուտինը միայն ընդառաջել է նրանց ցանկությանը: