Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրիկայում առաջին անգամ իրականացվել է սեռական օրգանի բարեհաջող փոխպատվաստում

23:07, կիրակի, 15 մարտի, 2015 թ.
Աֆրիկայում առաջին անգամ իրականացվել է սեռական օրգանի բարեհաջող փոխպատվաստում

ՀԱՀ մի խումբ նորարար վիրաբույժներ սեռական օրգանի փոխպատվաստման առաջին հաջող վիրահատությունն են անցկացրել: Այն տեղի է ունեցել դեռ 2014-ի դեկտեմբերի 21-ին, սակայն բժիշկներն արդյունքները հրապարակել են վերջերս, որպեսզի համոզված լինեն, որ ամեն ինչ բարեհաջող է անցել:

Քեյփթաունի փոխպատվաստողների հաճախորդն է դարձել 21-ամյա աֆրիկացի երիտասարդ, ով զրկվել էր սեռական օրգանից՝ թլպատումից հետո ի հայտ եկած բարդությունների պատճառով: Նա այժմ այնքան է «հարազատացել» իր նոր սեռական օրգանի հետ, որ կարողանում է նրանով սեքսով զբաղվել:

Ըստ վիրաբույժների՝ առավել դժվար եղել է ոչ թե 9 ժամ տևած վիրահատությունն, այլ դրա նախապատրաստությունը: Շատ դժվար է եղել համոզել դոնոր դարձած հանգուցյալի հարազատներին, որ իրենց մտերիմի մանկաստեղծ օրգանը տան ուրիշի: Նրանք երկար ջանքերից հետո համաձայնվել են, բայց պայմանով, որ վիրաբույժները կստեղծեն դրա նման օրգան և կկարեն կտրածի տեղում:

Այս վիրահատությունը դեռևս միակն է աշխարհում, որ հաջող ավարտ է ունեցել: Առաջին նման վիրահատությունն անց է կացվել 2006-ին, Չինաստանում: Բայց, չնայած այն անցել էր բարեհաջող, 10 օր անց հիվանդը հրաժարվել էր դրանից:

Ըստ աֆրիկացի բժիշկների՝ ամեն տարի առանց որևէ սանիտարահիգիենիկ պայմանների և սխալ ձևով իրականացվող թլպատումների արդյունքում սեռական օրգանից զրկվում է մոտ 250 տղամարդ: Դրանից խուսափել անհնարին է, քանի որ այն համարվում է տեղական ավանդույթների անքակտելի մաս:

18557 | 0
Facebook