Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Քարե խնձորի միջուկն ու կեղևը` հնդիկների կենցաղում

22:25, շաբաթ, 21 մարտի, 2015 թ.
Քարե խնձորի միջուկն ու կեղևը` հնդիկների կենցաղում

Քարե խնձորի (ֆերոնիա) հայրենիքը Հնդկաստանն է: Պտուղն իր անունը ստացել է արտաքին տեսքի համար. նման է քարի ու շատ ամուր է: Միջուկը կարծես փտած լինի, մինչդեռ այն չամիչի և խուրմայի համ ունի: Օգտագործելիս միջուկը պատում են շաքարով կամ կոկոսի կաթով:
     Շրի Լանկայում և Հնդկաստանում այն օգտագործվում է աղեստամոքսային խնդիրների, բերանի խոռոչի հիվանդությունների, անգինայի ժամանակ: Խոհանոցում քարե խնձորը լայն կիրառություն ունի մուրաբաների, պաղպաղակի, հյութերի պատրաստման մեջ: Հնդկաստանում միջուկը համտեսելուց բացի այն օգտագործվում է որպես տարա` շնորհիվ ամուր կեղևի: Ի դեպ, մասնագետները պարզել են, որ այն ունի մաքրող հատկություն. որոշ տնտեսվարողներ արդեն սկսել են մրգի միջուկը կիրառել լվացող պարագաների, մասնավորապես օճառի արտադրության ոլորտում:

7496 | 0
Facebook