Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երեխաներին մի´ անվանեք ամենալավն ու ամենախելացին

20:07, հինգշաբթի, 12 մարտի, 2015 թ.
Երեխաներին մի´ անվանեք ամենալավն ու ամենախելացին

«Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում հրապարակված են հոլանդացի մասնագետների իրականացրած հետազոտության տվյալները, որին մասնակցել է 565 երեխա: Գիտնականներն այդ երեխաների և նրանց ծնողների վարքին հետևել են մեկուկես տարի: Նարցիզմի վերաբերյալ թեստերի արդյունքում պարզվել է, որ այն երեխաներն, ովքեր իրենց ծնողներից լսել են, որ իրենք յուրահատուկ են և արժանի են այս կյանքից առավելագույնն ստանալուն, ինքնասիրահարվածության առումով գերազանցել են իրենց հասակակիցներին: «Երեխաներն ինքնասիրահարված նարցիսներ են դառնում ծնողների մեղքով, ովքեր հաճախ են նրանց ասում, թե ինչքան են նրանք յուրահատուկ և ինչքան շատ են տարբերվում ուրիշ երեխաներից,- գրում է դոկտոր Բրեդ Բուշմանը:
     Նա կարծում է, որ իր երեխային մնացածներից վեր դասելը դաստիարակության այնքան էլ օրինակելի ձև չէ: Դրա փոխարեն ծնողները պետք է գովեն երեխաներին լավ վարքի համար և հաճախ ասեն, որ սիրում են նրանց: Միևնույն հետազոտությունը պարզել է, որ այն երեխաներն, ովքեր հաճախ են սիրո խոսքեր լսում իրենց ծնողներից, բարձր ինքնագնահատական ունեն, բայց էգոիստներ ու նարցիստներ չեն: Առավել հաճախ հենց այդ երեխաներն են խոստովանում, որ երջանիկ են ու գոհ իրենց կյանքից:

20096 | 1
Facebook