Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Եվրոմիությանը 60 հազարանոց զորք տրամադրել

16:16, չորեքշաբթի, 11 մարտի, 2015 թ.
Թուրքիան պատրաստ է Եվրոմիությանը 60 հազարանոց զորք տրամադրել

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ ԵՄ անդամ դառնալու դեպքում իր երկիրը պատրաստ է 60 հազարանոց զորք տրամադրել միությանը:

Այդ հայտարարությունը կապված է գերմանական «Welt am Sonntag» պարբերականում հրապարակված մի հոդվածի հետ, որտեղ Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը նշել էր, որ Եվրոմիությանը սեփական շահերը պահպանելու համար անհրաժեշտ է սեփական միասնական բանակ ունենալ: Այդ գաղափարը աջակցություն էր ստացել Գերմանիայի Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից, իսկ գերմանական ընդդիմությունը քննադատել է Յունկերի առաջարկը:

Թուրքիան Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիր կնքել է 1963թ.: Եվրոմիությանն անդամակցելու հայտ Անկարան ներկայացրել է 1987թ.: Հարցի շուրջ բանակցություններն սկսվել են 2005թ.:

7583 | 1
Facebook