Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոքո հարամ»-ի գերությունից ազատագրված երեխաները մոռացել են անգամ իրենց անունները

21:12, չորեքշաբթի, 11 մարտի, 2015 թ.
«Բոքո հարամ»-ի գերությունից ազատագրված երեխաները մոռացել են անգամ իրենց անունները

Մոտ 80 երեխաներ, ովքեր անցյալ տարվա նոյեմբերին ազատագրվել էին «Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորման գերությունից, չեն հիշում իրենց անուններն ու ոչինչ չեն կարող ասել իրենց նախկին բնակավայրերից, գրում է «ԲիԲիՍի»-ն: Համաձայն ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի միջազգային հարցերով նախագահ Քրիստոֆեր Ֆոմունոյի հաշվետվության՝ այդ երեխաները 5-18 տարեկան են, չգիտեն անգլերեն, ֆրանսերեն և որևէ այլ տեղական բարբառ: Նրանք այնքան երկար ժամանակ են անցկացրել գրոհայինների հետ՝ ուսումնասիրելով ջիհադիստական գաղափարախոսություն, որ կորցրել են կապը հարազատների հետ և ոչինչ չեն հիշում իրենց անցյալից:

Հիշեցնենք, որ «Բոքո հարամ»-ը ահաբեկչական խմբավորում է, որ հիմնվել է Նիգերիայում: Նրա անդամները մերժում են արևմտական կրթությունը և առևանգելով աշակերտներին՝ տղաներին սովորեցնում են ջիհադիստականություն, իսկ աղջիկներին բռնի ամուսնացնում են:

12448 | 0
Facebook