Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Apple»-ը բացել է փակագծերը «Apple Watch»-երի մասին

17:45, երեքշաբթի, 10 մարտի, 2015 թ.
«Apple»-ը բացել է փակագծերը «Apple Watch»-երի մասին

«Apple» ընկերությունը երեկ անց է կացրել 2015-ի իր առաջին շնորհանդեսը: Միջոցառմանը ներկայացվել է «Apple Watch» առաջին սմարթ-ժամացույցը:

Այն առաջարկվում է 2 չափերով: Սմարթ-ժամացույցի էկրանն ստացել է մարքեթինգային «Ռետինա» անվանումը: Այն գործում է «Apple S1» ֆիրմային պրոցեսորի միջոցով:
Մարտկոցի աշխատանքային հնարավորությունը 18 ժամ է:
     «Apple»-ի ղեկավար Թիմ Քուքը «Apple Watch»-երը որակել է ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաանհատական սարքավորումը:

«Apple Watch»-ի արժեքը 549-1099 դոլար է` կապված դրա ձևափոխումների հետ: Սմարթ-ժամացույցները կվաճառվեն Ավստրալիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հոնկոնգում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

16288 | 0
Facebook