Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում ձերբակալվել են տաջիկ ընդդիմադիր գործչի սպանության կասկածյալները

12:07, երեքշաբթի, 10 մարտի, 2015 թ.
Ստամբուլում ձերբակալվել են տաջիկ ընդդիմադիր գործչի սպանության կասկածյալները

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Տաջիկստանի առնվազն 3 քաղաքացու, ովքեր կասկածվում են տաջիկ ընդդիմադիր գործիչ Ումարալի Քուվատովի սպանության համար: Այդ մասին հաղորդել է թուրքական «Haber7» լրատվականը: Աղբյուրի հաղորդմամբ` ընդդիմադիր գործչի սպանությունը մանրամասն կազմակերպված է եղել, ու դրա ծրագրումը մոտ 3 ամիս է տևել: Սպանությունը կազմակերպելիս նախատեսվել է, որ Քուվատովը կմահանա հին ծանոթի հետ ընթրիքի ժամանակ` թունավորումից: Այդ ճաշկերույթին մասնակցել են ընդդիմադիր գործչի կինն ու 2 որդին, ովքեր մինչ օրս հիվանդանոցում են` թունավորման ախտանշաններով: Ինքը` Քուվատովը, սպանվել է փողոցում`գլխին ստացած կրակոցից:

Սպանությունից 3 օր անց ձերբակալվել են ընտանիքին թունավորած անձն ու նրա 2 հանցակիցները, որոնցից մեկը կրակել է Քուվատովի գլխին: Ոստիկանները հանցագործների ինքնությունը պարզել են սպանված ընդդիմադիր գործչի ավագ որդու օգնությամբ ստացած ֆոտոռոբոտների միջոցով:

9850 | 0
Facebook