Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լյովը կերկարաձգի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ

23:26, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Լյովը կերկարաձգի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ
     Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովn, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի գործող պայմանագիրը թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2016 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2018-ի աշխարհի առաջնության ավարտը։
Պայմանագիրը կարող կնքվել արդեն իսկ մարտի վերջին։ Այն երկու կողմերի համար նախատեսում է նաև պայմանագրի խզում՝ 2016-ի Եվրոպայի առաջնությունից հետո։
Հիշեցնենք, որ Յոահիմ Լյովը մարզում է Գերմանիայի ընտրանին 2006 թվականից։ Այդ ընթացքում Բունդեսթիմը դարձել է 2014-ի աշխարհի չեմպիոն, 2012-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն և երկու անգամ աշխարհի բրոնզե մեդալակիր՝ 2006-ին և 2010-ին։
7018 | 0
Facebook