Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կլոպը կարող է գլխավորել «Միլանը»

22:36, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Կլոպը կարող է գլխավորել «Միլանը»
     Գերմանական մամուլը հայտնում է, որ իտալական «Միլանը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծառայություններով։ Միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է 47-ամյա գերմանացում առաջարկ անել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Նշենք, որ Կլոպի՝ հավանական պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում։
Ավելացնենք, որ գերմանական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները Կլոպի հեռանալուն դեմ են հանդես գալիս։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» այս պահին Բունդեսլիգայում 10-րդն է՝ 10 միավորով։
3090 | 1
Facebook