Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Beeline»-ը մոլորեցնում է իր բաժանորդներին

17:45, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
«Beeline»-ը մոլորեցնում է իր բաժանորդներին
     «Beeline»-ի բաժանորդներից մեկը համացանցում իր բողոքն էր հայտնել տվյալ օպերատորի մատուցած ծառայություններից: Ըստ բաժանորդի՝ «Beeline»-ը գումար է գանձում, բայց չի ավելացնում անսահմանափակ զանգեր կատարելու համար սահմանված օրերի քանակը և կարճ հաղորդագրությունների քանակը: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց «Beeline» ընկերության հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով: Ընկերության օպերատորը՝ Ռուզաննան, ներկայացրեց, որ խոսքը «Ռեմիքս» փաթեթի մասին է: «Փաթեթն ունի երկու տարբերակ, առաջին տարբերակով բաժանորդը լիցքավորում է 500 դրամ, իրենից գանձվում է 150 դրամ և ստանում 7 օր անսահմանափակ զանգեր ցանցի ներսում, ինչպես նաև 1000 անվճար հաղորդագրություն: Փաթեթի երկրորդ տարբերակում բաժանորդից գանձվում է 500 դրամ 14 օր ցանցի ներսում անվճար խոսալու և 1000 հատ կարճ հաղորդագրության համար»: Մեր այն հարցին՝ եթե բաժանորդը լիցքավորում է կատարում օրվա մեջ մի քանի անգամ, այդ դեպքում ինչու է գանձվում գումարը, բայց չի տրամադրվում հավելյալ օրեր և հաղորդագրություններ ուղարկելու հանրավորություն, պատասխանեցին, որ այդ դեպքում պետք է ապաակտիվացնել ծառայությունը, կամ ուսումնասիրել իրենց կայքում:
     Հարցին՝ այն բաժանորդները, ովքեր չեն օգտվում համացանցից և չեն կարող այդ մասին տեղեկանալ կայքից, ինչպես պետք է իմանան, որ ավելորդ գումար չկորցնեն, միթե չկա կարճ հաղորդագրության միջոցով տեղեկացնելու կարգ, այդպես էլ հստակ պատասխան չստացանք:
5742 | 2
Facebook