Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցեղասպանության ժխտման դեմ ակցիա` թուրք ուսանողների կողմից

18:35, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Ցեղասպանության ժխտման դեմ ակցիա` թուրք ուսանողների կողմից
    

Թուրքական «Etha» գործակալության փոխանցմամբ՝ «Աթաթուրքի գաղափարների ակումբի» կողմից Թուրքիայում կազմակերպվել է «Տեղահանության 100-րդ տարում» խորագիրը կրող և Ցեղասպանությունը ժխտող միջոցառում։ Միջոցառման ժամանակ սրահ են մտել Ստամբուլի Բողազիչի համալսարանի մի խումբ ուսանողներ և Հայոց Ցեղասպանության ժխտման դեմ ակցիա են իրականացրել և հանդես եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ուսանողները նշել են, որ 100 տարի առաջ Մալաթիայում, Կայսերիում, Քոնիայում, Մարդինում և այլուր այդ ժողովուրդը Սուրբ Ծնունդ էր նշում, և այժմ 4 հազար տարի այդ հողերում ապրող ազգն այլևս չկա։
     Հայտարարությունից հետո ուսանողները սկսել են վանկարկել. «Տեղահանություն չէ, ցեղասպանություն է», «Առերսվե´ք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ» կարգախոսները և հեռացել։

2925 | 0
Facebook