Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը հրադադարի պահպանման հարցում առաջընթաց է նկատել, սակայն ՌԴ հանդեպ պատժամիջոցների վերացման հարց չի քննարկում. Մոգերինի

16:43, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
ԵՄ-ը հրադադարի պահպանման հարցում առաջընթաց է նկատել, սակայն ՌԴ հանդեպ պատժամիջոցների վերացման հարց չի քննարկում. Մոգերինի

Եվրոմիության արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ը զգալի առաջընթաց է նկատել Ուկրաինայի արևելքում հայտարարված հրադադարի հարցում: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Մոգերինին հայտնել է սակայն, որ պատժամիջոցների հարցով իրենք իրենց դիրքորոշումը չեն փոխելու այնքան ժամանակ, մինչև Միսնկի համաձայնագրի բոլոր դրույթները ամբողջովին չկատարվեն:

«Մինչ այժմ Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանության հարցը կարելի է գնահատել լավ, բայց, իհարկե, ոչ գերազանց, քանի որ խախտումների դեպքեր եղել են: Եվ, չնայած այդ ամենին, մենք միասնական ենք մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում և պատրաստ ենք ցանկացած պահի ընդլայնել դրանք: Այդ պատժամիջոցների վերանայման հարց կքննարկվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի արևելքում ծավալված իրադարձությունների հարցում զգալի առաջընթաց կամ փոփոխություն նկատվի»,- հայտարարել է Մոգերինին:
6215 | 2
Facebook