Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սանկտ-Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը

16:23, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Սանկտ-Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը

Կոմիտասին նվիրված հուշարձանը կտեղադրվի Սանկտ-Պետերբուրգի Վասիլևսկի կղզու Կամսկի այգում: Այս մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի մամլո ծառայությունը:
     Հուշարձանի նախագիծն արդեն պատրաստ է և հավանության է արժանացել աշխատանքային խմբի կողմից:
     Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևա Բեյբությանն է, իսկ այգու բարեկարգման նախագիծն իրականացրել է ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը:

Ճարտարապետ Մաքսիմ Աթայանց
Ճարտարապետ Մաքսիմ Աթայանց

     Հուշարձանի ֆիգուրը 3 մետր է, քանդակված է բնական քարից: Արձանը տեղադրվելու է Կամսկի փողոցի ու Սմոլենկայա գետի միջև ընկած հատվածում:

5686 | 2
Facebook