Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Beeline»-ը շարունակում է թալանել իր հաճախորդներին

15:34, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
«Beeline»-ը շարունակում է թալանել իր հաճախորդներին

Ուրեմն նորից պետք ա գրեմ «Beeline»-ի մասին: Ոչ մի ձև չի լինում բացատրել ընկերության ներկայացուցիչներին, որ չի կարելի անել այն, ինչ իրանք անում են: Մոտ 3 ամիս առաջ գրել էի այստեղ «Beeline»-ի թալանի մասին: Նորից պատմեմ թե ինչումն ա հարցը: Ուրեմն գոյություն ունեն տարատեսակ սակագնային փաթեթներ, որոնցից մեկի պայմաններում ասվում է, թե որ լիցքավորելով 1.000 դրամ, Ձեզանից կպահվի 300 դրամ, որի դիմաց կտրամադրենք Ձեզ 14 օր անվճար րոպեներ ցանցի ներսում և եսիմինչքան, ասենք 1.000 անվճար SMS... Հիմա տեսեք, լիցքավորում ես 1.000 դրամ մարտի 1-ին, 300 դրամ պահվում է ու մինչև մարտի 14-ը ունենում ես անվճար րոպեներ ու էտ 1.000 SMS-ը: Հիմա պատկերացրեք նորից եք լիցքավորում նույն օրը, կամ, ասենք մի քանի հատ 1.000 դրամանոց լիցքավորման քարտ եք առել: Ի՞նչ պետք է լիներ ըստ տրամաբանության: Կամ պետք է տրամադրվի 14 հավելյալ օր անվճար խոսելու իրավունք և SMS-ներ և դրա դիմաց կրկին պահվի 300 դրամ, կամ էլ պետք է այլևս չպահվի էտ 300 դրամը, ճի՞շտ է: Արի ու տես որ «Beeline»-ում այդպես չէ: Իրանք կրկին պահում են 300 դրամ բայց դրա դիմաց չեն տալիս ոչ մի բան: Դու կրկին ունես մինչև մարտի 14-ը անվճար ներցանցային րոպեներ և նույն 1.000 SMS-ը: Հիմա դիմել եմ իրանց, ասում եմ ինչի՞ դիմաց եք մարդկանցից գանձում այդ գումարը: Դեկտեմբերին խոստացան շտկել այդ հարցը: Երեք ամիս քնացրեցին, հիմա էլ ասում են կամ 500-500 լիցքավորի որ չտանի էտ գումարը, կամ մեկ անգամ լիցքավորի, հետո անջատի էտ սակագնային պլանը, հետո նորից լիցքավորի ու նորից միացրա: Ոնց որ ձեռ առնեն: Լավ, ես հըլը ասենք մի բան արեցի, բա էն հազարավոր մարդիկ ովքեր տեղյակ չլինելով, ինչպես տեղյակ չէի ես շատ երկար ժամանակ, կորցնում են այդ 300 դրամները: Մի պահ պատկերացրեք որ օրական հնարավոր է մի քանի հազար հոգի կորցնի 300 դրամ ու այդ գումարը ոչ մի բանի համար գնում է «Beeline»-ին, քանի որ իրենց խոսքերով այդպես է ծրագրավորված ու ոչինչ չի լինի անել: Թալան ա սա, ուրիշ ոչ մի որակավորում չի կարելի տալ: Կամ էնքան մեղկ ընկերություն ա որ իր ծրագրավորման հարցերը չի կարողանում լուծել, կամ էլ ձեռք ա տալիս մարդկանց թալանել:
     Հ.Գ. Հեռուստատեսության ոլորտից շատ ֆրենդեր ունեմ, մի բան կազմակերպեք բանավեճի տեսքով հրավիրենք «Beeline»-ի ներկայացուցչին, տեսնենք այդտեղ էլ ա բացատրելու մարդկանց թե ոնց կես ժամ լիցքավորեն հաշիվը, որ «Beeline»-ը չգողանա իրենց փողերը:

12456 | 17
Facebook