Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ակն ընդ ական»-ի բառացի կիրառությունը. իրանական բանտում հանել են հանցագործի աչքը

22:06, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
«Ակն ընդ ական»-ի բառացի կիրառությունը. իրանական բանտում հանել են հանցագործի աչքը

Իրանյան բանտի բժիշկներն, առաջնորդվելով օրենսդրությամբ և շառիաթի «ակն ընդ ական» օրենքով, հանել են բանտարկյալի աչքն, ով ազատազրկված է եղել մեկ այլ մարդու թթվային լուծույթով կուրացնելու համար:

Այս միջադեպը քննադատությունների ալիք է բարձրացել այն իրագործած բժիշկների հասցեին:

«Անունը չհրապարակվող բանտարկյալը անգիտակից պառկած է եղել Քերեջ քաղաքի բանտում, երբ բժիշկները հանել են նրա ձախ աչքը: Նմանատիպ պատիժ առաջին անգամ է կիրառվում ժամանակակից Իրանում»,- գրում է «Գարդիան»-ը:

Նախապես որոշված եղել, որ բանտարկյալին պետք է զրկեն 2 աչքից, բայց զոհը վերջին պահին խնդրել է հետաձգել աջ աչքի հեռացումը կես տարով: Նրա վեջին որոշումը բանտի ղեկավարությւոնը հարգել է՝ օրենքով նախատեսվածի համաձայն:

Այժմ բանտարկյալը միայն կես տարի ժամանակ ունի, որպեսզի կարողանա չեղյալ համարել մյուս աչքը հանելու մասին որոշումը:
     Հայտնի է, որ 5 տարի առաջ տղամարդը մի կնոջ վրա թթվային լուծույթ է լցրել, ինչի հետևանքով վերջինը անդառնալիորեն կուրացել է, իսկ դեմքն՝ այլանդակվել: Հանցագործին դատապարտել են 10 տարվա ազատազրկման, տուգանքի և զույգ աչքերից կուրացման:

8707 | 0
Facebook