Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնագույն գանգի մեջ հայտնաբերվել է անվնաս մնացած ուղեղ

20:35, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Հնագույն գանգի մեջ հայտնաբերվել է անվնաս մնացած ուղեղ

Հնէաբանները հայտնաբերել են հնագույն ուղեղ, որը գրեթե անվնաս է մնացել ավելի քանի 2,6 հազար տարի: Այն պահպանվել է, քանի որ մնացել է կավե փոսի մեջ՝ անթթվածին միջավայրում: Գիտնականները պարզել են, որ այն պատկանել է մի մարդու, որին գլխատել են ժամանակակից Յորք քաղաքի տարածքում՝ Ք. ա. 6-րդ դարում:

Գանգը 2 ողերի հետ կավի շերտի տակից դուրս են հանել դեռ 2009 թվականին, սակայն այն ժամանակ գիտնականները նրա մեջ ոչ մի արտասովոր բան չեն նկատել: Սակայն հետագայում հնէաբան Ռեյչել Քյուբիթը ուշադիր զննել է նրա հիմնամասի անցքերից ներս և նկատել բաց դեղնավուն ծակոտկեն նյութ: Պաթալոգոանատոմները օգնել են գիտնականներին կտրել գանգի վերնամասը, որի տակ հայտնաբերել են գրեթե անվնաս մնացած գլխուղեղը:

Վերջին մի քանի տարիներին բրիտանացի գիտնականները անց են կացրել մանրամասն հետազոտություններ: Ատամների և գանգի ուսումնասիրությունները պարզել են, որ այն պատկանել է տղամարդու, մահվան պահին նա եղել է 26-45 տարեկան, մահը վրա է հասել վզի հատվածին ուժգին հարվածելու հետևանքով, ինչից հետո նրա գլուխը կտրել են սուր դանակով: Նման դաժան սպանության պատճառներն անհայտ են մնացել:

Մահից հետո սովորաբար մադու մարմինը թաղում են կամ թողնում, որ փտի: Մարմինները նեխում են ջրի, թթվածնի և տարատեսակ բակտերիաների ազդեցության տակ: Եթե այս 3 գործոններից մեկը բացակայում է, մարմինը չի նեխում:

Յորքում պեղված գլուխը սպանությունից անմիջապես հետո հեռացրել են մարմնից ու նետել կավահողով լի փոսի մեջ: Այս միջավայրում այն բացարձակապես շփման մեջ չի մտել թթվածնի հետ և մնացել է գրեթե անվնաս:

Ժամանակի ընթացքում գանգի մաշկը, մազերն ու հյուսվածքները փտել են, իսկ ճարպերն ու սպիտակուցնեը միաձուլվել են՝ ձևավորելով խոշոր մոլեկուլներ: Արդյունքում ուղեղը սեղմվել ու փոքրացել է, սակայն պահպանել է իր ձևն ու բնորոշ գծերը:

6966 | 0
Facebook