Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին

14:58, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրոմիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե վերջինն ագրեսիայի նոր դրսևորումներ ցուցաբերի:

Բրիտանիայի վարչապետը «Wall Street Journal»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Արևմուտքը պետք է Ռուսաստանի հետ երկարատև առճակատման պատրաստվի, եթե Ռուսաստանը շարունակի խախտել 21-րդ դարում միջազգային ասպարեզում առկա և ընդունված խաղի կանոնները:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու կոչով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ֆիլիպ Համոնդը, ով նշել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է միասնական լինեն Ռուսաստանին պատժելու հարցում և պատրաստ լինեն ցանկացած պահի նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը լիովին չկատարի Մինսկի համաձայնագրի դրույթները:
6568 | 1
Facebook