Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական կողմը հերթական կեղծ տեղեկատվությունն է տարածել՝ իբրև թե սպանված հայ դիվերսանտների մասին. ԼՂՀ ՊԲ-ը հերքում է

12:31, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Ադրբեջանական կողմը հերթական կեղծ տեղեկատվությունն է տարածել՝ իբրև թե սպանված հայ դիվերսանտների մասին. ԼՂՀ ՊԲ-ը հերքում է

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին, հերթական կեղծ տեղեկատվություն է հայտնել, իբրև թե հայկական կողմը Աղդեր Թերթերի ուղղությամբ դիվերսիա է իրականացրել, իսկ ադրբեջանցի զինվորները կանխել են այն: «Հայկական կողմը տվել է 2 զոհ և զենքերը դեն նետելով՝ խուճապահար փախել»,- իր երկրի ապատեղեկատվությունն է տարածում ադրբեջանական «Հաքքին» կայքը:

Իրականում ղարաբաղաադրբեջանական սահմանագծում իրավիճակը շատ լարված է, սակայն զոհեր ունի ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմը, ինչի մասին մանրամասնում է ԼՂՀ ՊՆ-ը.

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ: Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև "ԶԻԿ -23-2" զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և "ԶԻԿ -23-2" զինատեսակը: Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը»:

4857 | 1
Facebook