Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի կոնգրեսականներն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ նամակ են հղել Օբամային

11:38, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
ԱՄՆ-ի կոնգրեսականներն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ նամակ են հղել Օբամային

ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատ մի քանի առաջատար կոնգրեսականներ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով վերջինին ռազմական օգնություն տարամադրել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, կոնգրեսականներն Օբամային հղված նամակում նշել են, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերն, ուստի Միացյալ Նահանգները պարտավոր է օգնել ուկրաինացիներին՝ իրենց երկիրն արտաքին ագրեսիայից պաշտպանելու հարցում:

Օբամային հղված նամակը ստորագրած 11 կոնգրեսականները նշել են, որ Ռուսաստանի գործողությունները վնասում են ոչ միայն Ուկրաինային, այլև մարտահրավեր են նետում ողջ Արևմուտքին:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի նախագահին Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու որոշում ընդունել, որպեսզի վերջինը կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Մենք կոչ ենք անում նաև, որ այդ օգնությունը լինի Ուկրաինայի բանակին մահացու զինամթերքի տրամադրման տեսքով»,- նշվում է վերոնշյալ նամակում:
6317 | 0
Facebook