Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շումախերի բժշկական քարտը կրկին գողացել են

00:42, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Շումախերի բժշկական քարտը կրկին գողացել են
     Գերմանացի ավտոարշավորդ Միխայիլ Շումապերի բժշկական քարտը կրկին գողացել են։ Այս անգամ գողության զոհ է դարձել Շումախերի բժիշկ Յոհանես Փրայլը։ Անհայտները, քանդելով մի քանի նկուղային դռներ, ներթափանցել են «Բադ Նաուհայմե» բժշկական կենտրոնի նրա աշխատասենյակը և գողացել թանկարժեք իրեր՝ այդ թվում և բժիշկի համակարգիչը։ Համակարգչում եղել են տեղեկություններ ոչ միայն Շումախերի, այլև մի շարք այլ հայտնի մարդկանց վերաբերյալ, որոնց թվում են Դալայ Լաման և մեկ այլ գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը։ Ոստիկանությունը անցկացնում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ սա Շումախերի բժշկական քարտի գողության առաջին դեպքը չէ։ Անցած տարի՝ ամռանը, շվեյցարական շտապօգնության ծառայողներից մեկը գողացել է Միխայիլի քարտը և փորձել է վաճառել այն լրագրողներին։ Ավելի ուշ նա բերման է ենթարկվել և ինքնասպան եղել խցիկում։
7956 | 0
Facebook