Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան Զինված ուժերի կազմը մեծացնելու վերաբերյալ օրենք է ընդունել

17:40, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Ուկրաինան Զինված ուժերի կազմը մեծացնելու վերաբերյալ օրենք է ընդունել

Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր՝ մարտի 5-ին, երկրի զինված ուժերի կազմը մեծացնելու մասին օրենք է ընդունել: Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ին, այս քայլն ուղղված է երկրի արևելքում տեղակայված ռուսամետ զինյալների կողմից սպառնացող վտանգներին դիմակայելուն:

Ըստ նոր օրենքի՝ Ուկրաինայի զինված ուժերի թիվը հասցվելու է 250 հազարի:

314 պատգամավորից օրենքին կողմ են քվեարկել 270-ը (օրենքի ընդունման համար անհրաժեշտ է եղել 226 ձայն): Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ զինված ուժերի թվաքանակի մեծացումը կապված է ռուսամետ զինյալների դեմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի արդյունավետությունն ապահովելու խնդրով և վտանգի նվազեցման դեպքում իրենք կրկին կկրճտեն այդ թիվը:
4730 | 0
Facebook