Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրամնիկն ադրբեջանական մրցաշարը գերադասել է Ծաղկաձորում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը

18:55, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Կրամնիկն ադրբեջանական մրցաշարը գերադասել է Ծաղկաձորում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը
     Ռուս անվանի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին աշխարհի առաջիկա թիմային առաջնությանը, որը անց է կացվելու ապրիլի 18-ից 29-ը՝ Ծաղկաձորում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի տնօրեն Մարկ Գլուխովսկին։
Հիշեցնենք, որ նախորդ առաջնությանը՝ 2013-ին, Թուրքիայում Ռուսաստանի ընտրանին նվաճել է ոսկե մեդալներ։ Այդ առաջնությանը մասնակցել են Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչյուկը, Յան Նեպոմնյաշիյը և Նիկիտա Վիտյուգովը։
«Վլադիմիր Կրամնիկը չի մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը, քանի որ նույն օրերին Ադրբեջանում կայանալու է Վուգար Գաշիմովի հուշամրցաշարը։ Վլադիմիր Բորիսովիչը գրեթե երբեք չի հրաժարվում հանդես գալ հավաքականի կազմում, սակայն մենք միտք չունենք փոխել նրա մասնագիտական ծրագրերը։ Հայաստանում հանդես կգա, այսպես կոչված, ուրիշ թիմ, որը նման չի լինի նախորդ թիմերին»,- ասել է Գլուխովսկին։
5079 | 0
Facebook