Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն իր արձանի համար ոճաբան է վարձել

22:43, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Ռոնալդուն իր արձանի համար ոճաբան է վարձել
     Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ոճաբան է վարձել՝ իր մեղրամոմե արձանի մազերը խնամելու համար։ Նշենք, որ արձանը գտնվում է Մադրիդի «Museo de Cera» թանգարանում՝ 2013 թվականից։
«Կրիշտիանուն ցանկանում է համոզված լինել, որ իր մեղրամոմե արձանը իդեալական է լինելու»,- հայտարարել է թանգարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոնսալո Պրեսան։ Իր խոսքով՝ Կրիշտիանուն ամսական մեկ անգամ թանգարան է ուղարկում իր անձնական ոճաբանին, ով խնամում է արձանը՝ փոխելով սանրվածքը։
«Ռոնալդուի մեղրամոմե արձանի մազերը բնական են։ Նրանք բերվում էն Հնդկաստանից»,- նշել է Պրեսան։
6601 | 3
Facebook