Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեքհեմի որդու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթր Յունայթեդը»

21:43, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Բեքհեմի որդու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթր Յունայթեդը»
     Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդի» նախկին հարձակվող Դևիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինն, այս ամառ կարող է լքել «Արսենալը» և տեղափոխվել «Մանչեսթր Յունայթեդ»։
Այս պահին 15-ամյա Բեքհեմը հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» երիտասարդական թիմում, սակայն ակումբը մտադիր է խզել պայմանագիրը պատանու հետ, քանի որ նա իր խաղային որակներով զիջում է հասակակիցներին։
Այդ հայտարարությունից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ պատրաստակամություն են հայտնել պայմանագիր կնքել Բեքհեմ-կրտսերի հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, Բրուքլինը կշարունակի հոր ուղին և կտեղափոխվի «Մանչեսթր Յունայթեդ»։
Այս մասին ակնակրել է նաև «Paddy Power» բուքմեյքերական ընկերությունը, որը իջեցրել է Բրուքլինի՝ «Մանչեսթր Յունայթեդ» տեղափոխվելու համար նախատեսված գործակիցը մինչև 2/1։
Նշենք նաև, որ Բեքհեմի մյուս երկու որդիները՝ Ռոմեոն և Քրուզը, նույնպես մարզվում են «Արսենալի» ակադեմիայում։
7078 | 0
Facebook