Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԲՀԿ-ն ստեղծվել էր Սերժ Սարգսյանին օգնելու համար, իր գործն արեց ու հիմա հեռանում է». Թաթուլ Հակոբյան

16:30, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
«ԲՀԿ-ն ստեղծվել էր Սերժ Սարգսյանին օգնելու համար, իր գործն արեց ու հիմա հեռանում է». Թաթուլ Հակոբյան
     «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարից հետո ստեղծված իրավիճակի մասին գնահատական է ներկայացնում քաղաքագետ Թաթուլ Հակոբյանը. «ԲՀԿ-ն որպես քաղաքական ուժ, չասեմ` այլևս գոյություն չունի, բայց նրա նպատակը քաղաքական դաշտում ավելի անհասկանալի է: Երբ կուսակցություն է ստեղծվում, երբ օլիգարխ, հարուստ անձնավորությունը դառնում է կուսակցության ղեկավար ու իրեն ընդդիմադիր հայտարարում, և իշխանությունը նրան ռեկետի չի ենթարկում, նշանակում է` ինչ-որ պայմանավորվածություն կա: Հենց առաջին օրվանից պարզ էր, որ կուսակցությունը քաղաքական նպատակների համար է ստեղծվում: 2-րդ մեծ կասկածն այն էր, որ հանկարծ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում չի առաջադրվում ու չի պաշտպանում Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ ժամանակ իմ համար ակնհայտ դարձավ, որ գործ ունենք մի ուժի հետ, որը փորձում է անուղղակի ձևով օգնել Սերժ Սարգսյանին ու օգնեց: Էս ամեն ինչը խաղ էր, ԲՀԿ-ն ստեղծվել էր Սերժ Սարգսյանին օգնելու համար, իր գործն արեց ու հիմա հեռանում է` քաղաքական դաշտում թողնելով իր ստվերը,- ասաց քաղաքագետը` միևնույն ժամանակ հավելելով հետևյալը,- ինչ-որ պահից մտածեցին` կարող է կարողանան իշխանություններին հեռացնել ու փորձ արեցին, բայց պարզվեց` սխալ հաշվարկներ են կատարել և եղավ այն, ինչ եղավ: Լավ կլինի` ԲՀԿ-ն ընդհանրապես հեռանա դաշտից, քանի որ կասկած չունեմ, որ հիմա էլ Հովիկ Աբրահամյանն է ԲՀԿ-ին օգտագործելու»:
4068 | 2
Facebook