Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ն. Զոհրաբյան. «Գ. Ծառուկյանի բացակայություններն ԱԺ նախագահը հարգելի էր համարել. հասկանալի չէ` որտեղի՞ց է ծագել մանդատը դնելու հարցը»

16:00, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Ն. Զոհրաբյան. «Գ. Ծառուկյանի բացակայություններն ԱԺ նախագահը հարգելի էր համարել. հասկանալի չէ` որտեղի՞ց է ծագել մանդատը դնելու հարցը»
     ԲՀԿ համագումարից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, կուսակցության նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց որոշակի ժամանակ է պետք նոր մարտավարություն մշակելու համար. «Հապճեպ որոշումներ չակնկալեք մեզնից, հարցեր կան, որոնց պատասխանը հիմա չունենք: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի մանդատի հարցին, ապա այդ մասով որևէ խնդիր չի կարող լինել: Ես` որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Գալուստ Սահակային պարբերաբար ներկայացրել եմ նրա բացակայությունների տեղեկանքը, ու դրանք բոլորը ԱԺ նախագահի կողմից հարգելի են համարվել: Ինձ համար հասկանալի չէ` որտեղի՞ց է ծագել մանդատը դնելու հարցը»,- ասել է Զոհրաբյանը:
3135 | 0
Facebook