Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհետացող արվեստ, որտեղ համագործակցում են լույսն ու ստվերը

19:36, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Անհետացող արվեստ, որտեղ համագործակցում են լույսն ու ստվերը

Հայաստանում Ստվերների թատրոնն իր ուրույն տեղն է գտել հայկական մշակույթի մեջ: Այն ունեցել է ծիսական նշանակություն և հանդիսացել է ժողովրդական տոների, տարվա հատուկ օրերի և հարսանյաց տոնակատարությունների անբաժանելի մասը: Թատրոնի ծիսական բնույթը ենթադրում է, որ այն գալիս է վաղնջական ժամանակներից:

Արդեն 30 տարուց ավելի է, Ստվերների տիկնիկային թատրոնի ավանդույթները շարունակում է «Այրոգի» ստվերների թատրոնն ու ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի կոորդինատոր, ռեժիսոր Արմեն Կիրակոսյանը` մեր մշակութային ժառանգության մի մասն է կազմում:
     «Այստեղ լույսն ու ստվերը ոչ թե մրցակցում են, այլ համագործակցում, որի արդյունքում էլ ծնվում է ստվերների տիկնիկային թատրոնը: Այն իր մեջ պարունակում է այն ամենն, ինչ ունի դասական թատրոնը, պարզապես դերասանների փոխարեն հանդես են գալիս տիկնիկները»: Արմեն Կիրակոսյանի խոսքով` տիկնիկները խաղացվում են փայտե շյուղերի միջոցով:

«Էկրանին տեսնում ենք ոչ թե տիկնիկը, այլ միայն նրա ստվերը, որ մեր աչքի առաջ կենդանանում է»,- պատմեց Արմենը: Նրա խոսքով ներկայացումները հիմնականում խաղում են Հայաստանի տարբեր վայերերում` դպրոցներում, Հայորդաց տներում, միջոցառումների ժամանակ և այլն: «Մեր հանդիսատեսը տարիքային սահմանափակում չունի, չնայած` ներկայացման հիմքում հեքիաթներ են, բայց մեծահասակներն էլ պակաս ոգևորված չեն»,- մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորն, ում խոսքով հիմնականում բեմադրում են Թումանյանի հեքիաթներն, ու ներկայացնում տարբեր ժողովուրդների պատմություններ:

4619 | 0
Facebook