Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարային շենքի բնակչուհի. «Երեկ քարն ընկավ երեխիս գլխին, ո՞վ է պատասխան տալու»

15:30, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Վթարային շենքի բնակչուհի. «Երեկ քարն ընկավ երեխիս գլխին, ո՞վ է պատասխան տալու»
     Ինչպես արդեն հայտնել էինք, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային հանրակացարանում ապրող բնակիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ` պատասխան լսելու, թե ե՞րբ է գործադիրը վերջապես զբաղվելու իրենց հարցով:
     «Տուն ենք ուզում, վթարային են մեր շենքերը, բլվում ա գլխներիս: Երեկ երեխիս գլխին քար ընկավ, ո՞վ է պատասխան տալու: Ամեն տարի ասում են` կլինի, բայց ո՞ւր ա, 25 տարի խաբում են մեզ»,- ասում է 4-րդ կարգի վթարային շենքի բնակչուհի Անուշ Իվանյանը:
     Կառավարությունից չստանալով որևէ արձագանք` հուսահատ գյուղացիները հեռացել են շենքի մոտից:
2920 | 0
Facebook