Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լուսանկար, որ պատկերում է ցլամարտիկի կարիերայի ավարտը

22:13, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Լուսանկար, որ պատկերում է ցլամարտիկի կարիերայի ավարտը

Այս զարմանալի լուսանկարը պատկերում է ցլամարտիկ Ալվարո Մուներոյի կարիերայի ավարտը: Այդ պահից ի վեր Ալվարոն, որ հայտնի ցլամարտիկ էր ողջ Իսպանիայում, դարձել է ցլամարտերի անցկացման դեմ պայքարող իսկական մարտիկ:

Պատճառն այն է եղել, որ ցլամարտերից մեկի ժամանակ այն ցուլը, որին վիրավորել էին պիկադորներով, պարզապես հրաժարվել է կռվել ցլամարտիկի հետ՝ կարծես նրանից օգնություն աղերսելով:

Այդ ճակատագրական պահի մասին հետագայում Մուներոն պատմել է. «Հանկարծ ես նկատեցի ցուլի ոչ թե պոզերն, այլ աչքերը: Նա կանգնել էր իմ առջև և նայում էր աչքերիս մեջ: Ինքը՝ անմեղության մարմնացում՝ ինչպես բոլոր կենդանիները: Նա նայում էր ինձ ու կարծես օգնություն աղերսում: Դա կարծես արդարության կոչ էր, կարծես նա ինձ էր դիմում այնպես, ինչպես մենք՝ Աստծուն. «Ես չեմ ուզում քեզ հետ պայքարել, խնդրում եմ, գթա ինձ, ես քեզ ոչ մի վատ բան չեմ արել: Սպանիր, եթե ուզում ես, եթե դա է քո կամքը, բայց ես չեմ ուզում քեզ հետ պայքարել»: Այդ պահին ես ինձ զգացի մոլորակի ամենագարշելի մարդը: Ես դադարեցրի մարտը, դրանից հետո դարձա բուսակեր ու սկսեցի պայքարել ցլամարտերի անցկացման դեմ»:

9458 | 1
Facebook