Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրիտցիներ. «Կոմունալ վճարներն ուշացնելիս` գալիս, անջատում են, բայց ի՞նչ անենք, եթե մեր հասանելիքը չեն տալիս»

14:11, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Նաիրիտցիներ. «Կոմունալ վճարներն ուշացնելիս` գալիս, անջատում են, բայց ի՞նչ անենք, եթե մեր հասանելիքը չեն տալիս»
     Կառավարությունից պատասխան չստանալով` «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով շարժվել են ՀՀ նախագահի նստավայր: «Պայքարում ենք պարտքերի մարման համար, հույս ունենք, որ մեր արդար պահանջը կկատարեն: Մարդիկ կան 17 կամ 22 ամսվա աշխատավարձ չեն ստացել, նկատի ունեմ` այդքան կուտակված է այժմ, ինչո՞վ ապրեն»,- նշել են նրանք: «Եթե որևէ մեկը կոմունալ վճարներն ուշացնում է, գալիս, անջատում են, դատարան են տալիս, բայց մենք ի՞նչ անենք, որ մեր հասանելիքը չենք կարողանում ստանալ, որ վճարենք»,- հավելել են նաիրիտցիները:
2734 | 0
Facebook