Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս երկրի մայրաքաղաքն սկսվում է խրամատից». Վազգեն Սարգսյան

14:21, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
«Այս երկրի մայրաքաղաքն սկսվում է խրամատից». Վազգեն Սարգսյան

«Միʹ համեմատվեք ոչ մի ազգի հետ` Ձեզ նմանը չկա: Միʹ մոռացեք` Դուք հայ եք»:

«Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»:

«Գնալու ենք ու կռվենք ամենաառջևում, ու մենք հաղթելու ենք»,- այս խոսքերով էր առաջնորդվում սպարապետ Վազգեն Սարգսյանը ևʹ կյանքում ևʹ կռվի դաշտում:

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյա տարեդարձն է: Գեներալներն ու զինակից ընկերներն այսօր այցելել են Սպարապետի տուն-թանգարան:

«Բոլորդ էլ գիտեք, թե ինչպիսի Հայաստան էր ուզում Վազգեն Սարգսյանը… ոչինչ, կգա այդ Հայաստանը, անպայման կգա… էդպես մեծ տղաների թափած արյունը սերունդները կբերեն…

Միասնական պետք է լինենք, մեր անկախությանը տեր կանգնենք: Այսօր շատ լավ սերունդ է մեծանում, մեր տղաների նման կկանգնեն որպես հայրենիքի պաշտպան: Թող երկիրը խաղաղ լինի, թող պատերազմ չլինի, մնացած դժվարությունները ժողովուրդը կհաղթահարի»,- ասաց տիկին Գրետան` Վազգենի մայրը, ով վստահ է, որ գալու է որդու երազած Հայաստանը:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959-ին` Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-1992-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ Արցախյան պատերազմը էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։

Նա ևʹ Հայաստանում ևʹ Արցախում ղեկավարեց Երասխավանի մարտերը: Վազգեն Սարգսյանի, նրա զինվորների ու հրամանատարների բարձր խիզախության շնորհիվ իրականացվեց Շուշիի անիրական թվացող հաղթակակը:

1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։ 1999-ին դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

«Վազգենի երազանքներին հասնելու համար դեռ այն ինչ փորձել եմ բավարար չի, չի ստացվել, բայց շարունակելու եմ, շարունակելու եմ համառորեն ու անընդհատ: Վազգենը միշտ մեր տանն է, միշտ մեզ հետ է եղել, այս 15 տարիների բացակայությունը որևէ կերպ չի խանգարել, որ Վազգենը մնա իմ, հորս և մորս հայացքում, նրանց աչքերի մեջ, նրանց արցունքների մեջ, իմ սրտում, որտեղ միշտ փորձել է հանել վրեժխնդրությունը, փոխարենը` հայրենասիրություն, նվիրվածություն և աշխատասիրություն է դրել»,- ասել է Արամ Սարգսյանը:

«Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք` շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:
    
Ինչի՞ն սպասել` Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞նՀայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորներն առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…»,- այս մտահոգություններով էլ սպարապետը հեռացավ:

16461 | 0
Facebook