Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ MP3-ն ՀՀ նախագահի կողմից մրցանակի է արժանացել

16:10, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Արամ MP3-ն ՀՀ նախագահի կողմից մրցանակի է արժանացել
     Երեկ՝ մարտի 4-ին, Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայկյան» 2014-ի ավանդական մրցանակներից բացի սահմանվել են նաև մի քանի հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել նաև «ArmComedy»-ին՝ որպես լավագույն երիտասարդական հաղորդաշար և Արամ MP3-ին՝ որպես համաշխարհային բեմում լավագույնս հանդես եկած արտիստ:
     Այս տարի «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, արժանացել են նաև արժեքավոր նվերների։ Միջոցառման ավարտից հետո Արամ MP3-ն սոցցանցում կիսվել է իր տպավորություններով և նախագահի հետ արված սելֆիով:
     «Այսօր տեղի ունեցավ ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում ՀՀ նախագահի կողմից ստացա հատուկ մրցանակ՝ համաշխարհային բեմում լավագույնս հանդես գալու համար: Շնորհակալ եմ պարոն նախագահ... Նման մրցանակները շարժառիթ են հանդիսանում հետագա գործունեության համար...»:
5791 | 3
Facebook