Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպասվելիք ձնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 1600 ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել

12:05, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Սպասվելիք ձնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 1600 ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել

ԱՄՆ-ի արևելյան հատվածում այս գիշեր կանխատեսվող ձնաբքի պատճառով երկրում մոտ 1600 ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, օդերևութաբանների կանխատեսումներով՝ սպասվում է, որ Միացյալ Նահանգների արևելյան հատվածում առաջիկա երկու օրը ձյան շերտի հաստությունը հասնելու է մինչև 30 սանտիմետրի:

Աղբյուրը նշում է, որ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ձնաբքի թիրախային հատվածներ կարող են դառնալ հատկապես Կենտուկի և Արևմտյան Վիրջինիա նահանգներն, իսկ հարևան նահանգներում ձյան շերտի հաստությունը կարող է կազմել 10-15 սանտիմետր:

Հաղորդվել է նաև, որ ձնաբքից անմիջապես հետո սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, որի պատճառով երկրում հեղեղումներ են սպասում:
4499 | 0
Facebook