Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մնում է` Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիներն էլ նվիրենք օլիգարխներին

12:15, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Մնում է` Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիներն էլ նվիրենք օլիգարխներին

«Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն օրինականացնելու նպատակով ընդունել է մի «հիասքանչ» որոշում, որով թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց ապրելավայրերից տեղափոխել նմանատիպ այլ տարածքներ և այնտեղ վերարտադրել (կարդացեք հոդվածը), առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը՝ հիմնավորելով դա նրանով, որ եթե կարելի է ցանկացած բույս աճեցնել որտեղ հնարավոր է՝ էլ ինչ իմաստ կա ունենալ Բույսերի Կարմիր գիրք կամ պահպանել բույսերի անհետացող տեսակները։
     Նույնը կարելի է անել նաև Կենդանիների Կարմիր գրքի հետ, քանի որ նույն տրամաբանությամբ հնարավոր է նաև կենդանիներին տեղափոխել այլ վայրեր, ստիպել նրանց ապրել ու բազմանալ։ Կամ էլ ծայրահեղ դեպքում կարելի է նվիրել մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին և օլիգարխներին, որպեսզի նրանք պահեն այդ կենդանիներին իրենց դղյակներում։
     Հ․Գ․ Ամեն դեպքում կուզենայինք լսել նաև այս ոլորտի մասնագետների անաչառ կարծիքը»,- ասված է «Համահայկական բնապահպանական ճակատի» հայտարարության տեքստում:

28196 | 0
Facebook