Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անցած շաբաթ Լիբերիայում Էբոլայով վարակման նոր դեպք չի գրանցվել, մինչդեռ Սիերա-Լեոնեում և Գվինեայում իրավիճակն այլ է

23:03, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Անցած շաբաթ Լիբերիայում Էբոլայով վարակման նոր դեպք չի գրանցվել, մինչդեռ Սիերա-Լեոնեում և Գվինեայում իրավիճակն այլ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Լիբերիայում չի գրանցվել Էբոլայով վարակման նոր դեպք: Սակայն Գվինեայում և Սիերա-Լեոնեում միևնույն ժամանակաշրջանում վարակվել է 133 մարդ՝ մոտ 34-ով ավելի նախորդ շաբաթների վիճակագրությունից:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դրա պատճառն այն է, որ այս 2 երկրներում դեռ լիովին չեն գիտակցում, որ վարակվածների լիարժեք մեկուսացումն ու բուժումը խիստ անհրաժեշտ բնույթ են կրում:

7661 | 0
Facebook