Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեուլում անհայտ անձն ածելիով հարձակվել է ԱՄՆ դեսպանի վրա

11:35, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Սեուլում անհայտ անձն ածելիով հարձակվել է ԱՄՆ դեսպանի վրա

Հարավային Կորեայում ԱՄՆ-ի դեսպանը հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, ածելիով զինված անհայտ անձը Սեուլի կենտրոնում հարձակվել է Մարկ Լիպպերտի վրա: Հաղորդվել է, որ զինված անձը Լիպպերտին վնասվածք է հասցրել գլխի և դեմքի շրջանում:

ԱՄՆ-ի դեսպանին տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ վերջինը մոտ երկուսուկես ժամ տևած վիրահատության է ենթարկվել: 42-ամյա Լիպպերտին դեմքի և գլխի շրջանում 80 կար են դրել:

Ավելի ուշ տեղի ոստիկանությունը կարողացել է բերման ենթարկել հանցագործին: Պարզվել է՝ հանցագործը 55-ամյա Կիմ Կի Ջոնգն է, ով 2010թ. դատվել էր՝ Սեուլում Ճապոնիայի դեսպանի վրա զինված հարձակում իրականացնելու համար:
8120 | 2
Facebook